ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀԿ-ն հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում

ՀՀԿ-ն հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում
15.05.2017 | 13:49

ԿԸՀ-ի նախնական տվյալներով ՀՀԿ-ն հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում: ՀՀԿ-ի օգտին ձայն է տվել 240 հազար 36 ընտրող, կամ քվեարկության մասնակիցների 71,25 տոկոսը: «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 մարդ, կամ ընտրողների 21 տոկոսը:

«Երկիր ծիրանի» կուսակցության օգտին արձանագրվել է 26 հազար 109 քվե, կամ քվեների 775 տոկոսը: Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ